կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 11:13
Արցախ

Ալիևն ասել է, որ Պուտինը խնդրել է չնվաստացնել Փաշինյանին, նաև բացահայտել, որ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել ավելի վաղ

Ալիևն ասել է, որ Պուտինը խնդրել է չնվաստացնել Փաշինյանին, նաև բացահայտել, որ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել ավելի վաղ

Շուշի քաղաքն «ազատագրելուց» հետո ինձ զանգահարել է Վլադիմիր Վլադիմիրովիչը և ասել, որ հայկական կողմը պատրաստ է անել այն, ինչ պետք է աներ: Նա հարցրել է. «Դուք մնո՞ւմ եք ձեր դիրքորոշմանը»: Ես ասացի. «Այո, ես չեմ փոխում իմ դիրքորոշումը: Եթե նրանք հաստատեն մնացած «օկուպացված» տարածքներից իրենց զորքերի դուրսբերման ժամկետները, մենք կանգ կառնենք»։ Այս մասին ռուսական Национальная оборона-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ուշագրավ են Ալիևի այն խոսքերը, ըստ որոնց՝ Պուտինն ասել էր, թե «հայկական կողմը պատրաստ է անել այն, ինչ պետք է  աներ»։ Փաստորեն, այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, կանխորոշված էր նախքան Շուշիի անկումը, հավանաբար՝ նախքան պատերազմը։

«Նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին զրուցել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դեր էր խաղում իրադարձություններում․ նա իմ ուղերձները փոխանցել է Փաշինյանին, իսկ նրանից՝ ինձ: Սա տևել է նոյեմբերի 9-ի վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: Իհարկե, շատ հարցեր կային, որոնք համակարգման կարիք ունեին: Ամեն ինչ տեղի ունեցավ նման արտակարգ իրավիճակում: Պատկերացրեք՝ մեկ օրում համաձայեցնել երկու պատերազմող երկրների միջև տեքստը, և, իհարկե, այս տեքստը պետք է հաշվի առներ իրողությունները: Եվ այն հաշվի առավ այս իրողությունները: Հաշվի էր առել, որ Ադրբեջանը հաղթող երկիր է, իսկ Հայաստանը` կապիտուլյացիդա նոյեմբերի 10-ն էր, այդ իսկ պատճառով մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում  նոյեմբերի 9-ն էր:

Տեքստը, ի վերջո, համաձայնեցվել է: Բնականաբար, այն պետք է ստորագրվեր, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ խնդրեց չպնդել, որ Փաշինյանը դա ստորագրի մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ, քանի որ այս նվաստացումը անձնական չէ, այլ երկրի դեմ է, բայց մենք չենք կարող դա մեզ թույլ տալ: Այսպիսով՝ ես համաձայնեցի, որ մենք միասին կստորագրենք այս փաստաթուղթը, բայց, իհարկե, երաշխիքով, որ Փաշինյանը նույնպես ինչ-որ տեղ կստորագրի այն: Որտեղ է նա ստորագրել, դեռ հայտնի չէ: Ես բազմիցս հրապարակավ տվել եմ այս հարցը, բայց պատասխան չեմ ստացել, գուցե մեկ տարի անց մենք վերջապես կիմանանք դրա մասին` պարզապես պատմության համար», – նշել է Ալիևը։