Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 24-ից 28-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը Հիդրոմետ ծառայության ներկայացուցիչների հետ այցելել է Բանգկոկում տեղակայված “Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի” /RIMES/ կենտրոնակայան` քննարկելու ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության եղանակային կանխատեսումների և վտանգավոր երևույթների վաղ նախազգուշացման կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Այցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն մի շարք կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են`
- Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի կողմից մշակվելու և փորձարկվելու է Հայաստանի եղանակային կանխատեսումների վերջին սերնդի մոդել, որի միջոցով ներկայիս 9x9կմ լուծաչափի փոխարեն կիրականացվի 3x3կմ լուծաչափով օդերևութաբանական տարրերի կանխատեսումներ` հնարավորություն տալով իրականացնել կանխատեսումներ ըստ մարզերի ու համայնքների:
- Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի կողմից Երևանում ս.թ. ապրիլի 3-ին կազմակերպվելու է ագրոօդերևութաբանական ֆորում, որի ընթացքում արտասահմանյան փորձագետները Հիդրոմետ ծառայության մասնագետների և արգոօդերևութաբանական տեղեկատվության սպառողների հետ կքննարկեն Հիդրոմետ ծառայության արգոօդերևութաբանական ծառայությունների բարելավման և միջազգային առաջադեմ փորձի ներդրման հնարավորությունները` նպատակ ունենալով արգոօդերևութաբանական դիտարկումների և խորհրդատվության համակարգը դարձնել սպառողների կարիքներին առավել համահունչ:
- Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի աջակցությամբ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունում ներդրվելու է Ագրոօդերևութաբանական խորհրդատվական և Վարարումների կանխատեսման համակարգերը:
- Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի տնօրեն Ա. Սուբիան պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության արդիականացմանը: Հիդրոմետ ծառայության և Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի միջև համագործակցությունը կանոնավոր հիմքերի վրա դնելու նպատակով նախատեսվում է գարնանը հաստատել 2018-2023 թթ. համագործակցության ծրագիրը: