Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ով բողոքի ակցիա էր անցկացնում ԱԺ դիմաց, հայտարարեց, որ այսօր տեղեկություն է ստացել այն մասին, որ Մամեդյարով- Մնացականյան հանդիպման ժամանակ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ կապված զիջումների հետ, և այդ ճանապարհին նրանց խանգարում է Սահմանադրական դատարանը:
Նա սթափության կոչ արեց ԱԺ պատգամավորներին` չանել սխալ քայլեր, քանի որ այդ դեպքում ժողովուրդը չի աջակցի նրանց ու դուրս կվռնդի ԱԺ-ից:
«Ինչ-որ պահից ժողովուրդը հասկանալու է, որ խաբված է: Ահա ինչու առաջարկում եմ ձեզ` բանակցել մեզ հետ, թոթափել ձեր վրայից պետական դավաճանի պիտակը: Մենք արձանագրում ենք, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, եթե նրանք գնում են արկածախնդրության ճանապարհով, ապա մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»,- ասաց Մալյանը` հավելելով, որ պառակտում է կանխատեսում «Իմ քայլը» դաշինքում, քանի որ այնտեղ կան մարդիկ, ովքեր թեև շուտ են ոգևորվել, սակայն բանական են ու ողջամիտ ու կհասկանան, որ հանուն իշխանության պետք չէ զիջել պետականությունը:
Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վաղվանից ացնելու են պարբերական բողոքի ակցիաների ՍԴ շենքի դիմաց, ՍԴ անխափան աշխատանքը ապահովելու նպատակով: