|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունիսի 21-ից 23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը:
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Աշխատանքային այցի շրջանակներում «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ կայացած հանդիպման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու և ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացնելու վերաբերյալ: Միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում: