|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն հայտնել ենք, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է` Բաքուն պատրաստ է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ ցանկացած առաջարկ, եթե այն կառուցողական լինի: Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահները կարող են հանդիպել Փարիզում` չնշելով հստակ ամսաթիվ: «Մեծ է հավանականությունը, որ ԼՂ հարցով հաջորդ հանդիպումը կլինի նախագահների մակարդակով: Նախաձեռնութունը Ֆրանսիայինն է»,- ասել է նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, այո, հանդիպում լինելու է մոտ ապագայում, բայց կոնկրետ ժամկետ ՀՀԿ-ականը չնշեց: «Համանախագահող երկրները պետք է հանդիպեն, կա նման բան, մոտակա ժամանակներում, համենայն դեպս այնպես է, որ արդեն պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, բայց այս պահի դրությամբ դեռևս հստակ պայմանավորվածություն, թե հանդիպումը որտեղ և երբ է լինելու, չկա»,- ասաց նա` հավելելով` եթե տեղը որոշվի, ժամկետն էլ կորոշվի: