կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 16:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանության ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից․ Սեյրան Օհանյան

Այս գեղեցիկ օրը՝ լավ օրից չէ, որ մենք հավաքվել ենք այստեղ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։

«Բայց ես, նայելով ձեզ՝ մեր ժողովրդին, համոզվում եմ, որ կրկնազարթոնքը լինելու է Հայաստանում, կրկին մենք ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք առաջ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ 1988 թ-ի այս օրերին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքները, առաջընթացը այսօրվա ապիկար իշխանությունը՝ իր «գրագետ», «կառուցողական» ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարավ դեպի անկում։

«Այն արժեքները, որոնք ձեռք էինք բերել այս 30 տարիներին, բավարար էին, որ այս 30 տարվա պատմությունը կերտենք և գնանք առաջ՝ ստեղծենք մեր պետությունը, և նրա համար անչափ կարևոր Հայկական բանակը։ Եվ այդ բանակը օրըստօրե կատարելագործվել է։ Այս պարտությունը գցել բանակի վրա՝ ճիշտ չէ, և ամենակարևորը, բարոյական չէ, որովհետև այս պատերազմի ընթացքում բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի առաջ, բանակը մնաց առանց թիկունքի»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա հարցրեց հանրահավաքի մասնակիցներին՝ համոզվա՞ծ եք, որ հայ հրամանատարը, հայ զինվորները, մարտի դաշտում քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայ ժողովրդի արժանապատվության համար, համոզվա՞ծ եք, թե՞ ոչ։

Պատասխանը հնչեց՝ այո՛։

«Այդպես էլ եղել է, հարգելի՛ հայրենակիցներ, բանակի թիկունքը շատ փխրուն է եղել՝ փխրուն է եղել մինչև պատերազմը, և ողջ պատերազմի ընթացքում, որովհետև այս իշխանություները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մինչև մարտավարական նույնիսկ ամենացածր՝ վարտիքի մակարդակի»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նկատեց, որ հնի ու նորի բաժանելով, պառակտելով մեր հասարակությունը՝ բանակն էլ են բաժանել հնի և նորի։

«ՀՀ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ , երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ գլխավոր շտաբի և շտաբի պետի նկատմամբ, որովհետև համապատասխան պայմանագրով համապատասխան տարիների ծառայություն պետք է նա իրականացներ։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս հասկանալ, որ այս իշխանության ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից»,-ասաց Օհանյանը։

Ի՞նչ է նշանակում «հին» բանակում․ նրա գնահատմամաբ՝ դա նշանակում է տարիքով անձնավորություն՝ համապատասխան գիտելիքներով, հմտություններով, դա նշանակում է բարձր պաշտոնական անձ, որն ավելի լավ է տիրապետում ռազմական ամբողջ թատերաբեմը։

«Հին», ըստ նրա, նշանակում է բարձր կոչում, որի յուրաքանչյուր աստիճանի համար քրտինք, արյուն է թափվել։

Մանրամասն՝ տեսանյութում․