կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 23:49
Աշխարհ

Ութ երկիր, այդ թվում՝ Իրանը, Վենեսուելան եւ Սուդանը, զրկվել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքից

Ութ երկիր, այդ թվում՝ Իրանը, Վենեսուելան եւ Սուդանը, զրկվել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքից

Ութ երկիր, այդ թվում՝ Իրանը, Վենեսուելան եւ Սուդանը, անդամավճարները չվճարելու համար զրկվել են ՄԱԿ-ում իրենց ձայնի իրավունքից։

Ընդհանուր առմամբ՝ 11 երկրներ ուշացնում են իրենց վճարումները, ասել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Գլխավոր ասամբլեային ուղղված նամակում, որը AFP-ի տրամադրության տակ է հայտնվել:

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ անդամ-պետության քվեարկության իրավունքը կասեցվում է, երբ նրա պարտքը հավասար է կամ գերազանցում է այն գումարի չափը, որը նա պետք է վճարեր նախորդ երկու տարվա ընթացքում։ Եթե համարվում է, որ չմարված պարտքն առաջացել է «անդամից չկախված պայմանների պատճառով», ԳԱ-ն կարող է թույլ տալ այդ երկրին շարունակել քվեարկությունը:

Գուտերեշի խոսքով՝ մինչեւ 2022 թվականը դա վերաբերում է Կոմորյան կղզիներին, Սան Տոմե եւ Փրինսիփիին եւ Սոմալիին։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ձայնի իրավունքը կորցրած ութ երկրներն են՝ Իրանը, Սուդանը, Վենեսուելան, Անտիգուան եւ Բարբուդան, Կոնգոն, Գվինեան եւ Պապուա Նոր Գվինեան։

Նա նշել է այն նվազագույն գումարը, որը յուրաքանչյուր երկիր պետք է վճարի իր ձայնը վերականգնելու համար։ Օրինակ՝ Իրանի համար այն կազմում է 18 միլիոն դոլարից մի փոքր ավելի, մինչդեռ Սուդանը պետք է վճարի գրեթե 300 000 դոլար, իսկ Վենեսուելան՝ մոտ 40 միլիոն դոլար։

Իրանը չմուծված անդամավճարների պատճառով անցյալ տարի նույնպես զրկվել էր ձայնի իրավունքից։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների պատճառով չի կարող նույնիսկ նվազագույն գումարը վճարել։

Մի քանի ամիս տեւած բանակցություններից հետո Իրանի համար բացառություն էր արվել՝ հասանելիություն էր տվել ԱՄՆ գանձապետարանի կողմից արգելափակված փողերին, եւ հունիսին Անվտանգության խորհրդի նոր անդամների ընտրությունից առաջ նա վերադարձրել էր իր ձայնի իրավունքը: