|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հարավային Սուդանի ժողովրդի ինքնորոշման հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար եղած նախադեպերից միայն վերջին օրինակներից է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդուրադ Նալբանդյանը:
Նրա խոսքերով` ԼՂՀ-ի համար նման նախադեպերի պակասը չկա: ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից շատերը կարող են ԼԶՀ-ի համար օրինակ ու նախադեպ համարվել: Սակայն Հարավային Սուդանում տեղի ունեցածը այլ կարեւորություն ունի.
«Դա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովրդի կամքին հակառակ անհնար է խոչընդոտել ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- ասաց. Է. Նալբանդյանը: