Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները 5+1 ձեւաչափով, եթե ԱՄՆ-ը հանի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որոնք մտցվել են միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո. ըստ PressTV-ի՝ հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին:
Անդրադառնալով Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների հնարավորության մասին դիտարկմանը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը հանգեցնի նրա հրաժարականին, Իրանի նախագահն ասել է, որ Իրանի խնդիրը ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների սեղանի շուրը նստելը չէ, այլ այն, որ «մեր շահերը ձեռք բերվեն բանակցությունների ճանապարհով»։