Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ հարցնում ենք պարոն Մուկուչյանին՝ լռության օրը ո՞վ է խախտել ՀՀ ընտրական գործընթացների ընթացքը այսքան տարիների ընթացքում, ԿԸՀ նախագահն ասում է՝ այո՛, խախտում եղել է, բայց չի ասում, թե ում կողմից է այդ խախտումը թույլ տրվել․ դա թույլ էր տվել ՔՊ կուսակցության առաջին համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ինչի՞ համար չի օգտագործում պարոն Մուկուչյանը Նիկոլ Փաշինյանի անունը, կարող ենք պատկերացնել, ենթադրենք, հետևյալ պատճառներից ելներով․ և՛ այս ընտրությունների, և՛ նախորդ ընտրությունների ժամանակ նորություն չէ, որ խախտումներ են եղել, բայց այս ընտրության ժամանակ ոչ միայն լռության օրն էր խնդիրը, այլ նաև այն, թե ինչ բառապաշար էր օգտագործվում քարոզարշավում վարչապետի պաշտոնակատարի կողմից, ով օժտված էր վարչական բոլոր լծակներով։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «դրանց սաղին բռնելու եմ, շինեմ», «հանկարծ չփորձեք թպրտալ», «կարճ ասած՝ էդ համայնքի ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»։ Ի դեպ, վերջինը քաղաքական ազնվության բացառիկ դրսևորում է, որովհետև իսկապես ընտրություններից հետո մի շարք համայնքապետերի նկատմամբ քաղաքական և իրավական վենդետան ակնհայտ էր»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։