|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի մասնակիցներն արդեն ժամանում է Ստոկհոլմ: Այսօր Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ռուսաստանի, նաև Հայաստանի մասնակցիներն ունեցել են իրենց առաձին փորձը «Գլոբե Արենա»-ում: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել է, որ բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի. «Լինելու է գրաֆիկական, լուսային էֆեկտներով հագեցած շոու:
Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմում հանդես է գալու «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչ: