Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանարքվեի մասին օրենքի կիրարկման ժամկետները նույնիսկ մի քիչ ավելին են, քան արտահերթ ընտրությունների ժամկետները՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն ԱԺ է գնացել՝ առաջիկա գործընթացների մասին իր դիտարկումները ներկայացնելու։
Հանրաքվե կազմակերպելու ժամկետի սկիզբն ու ավարտը 50-65 օր է, մինչդեռ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ԿԸՀ-ն ավելի սեղմ ժամկետում կազմակերպեց, այնպես որ, ըստ Մուկուչյանի, ամեն ինչ կգնա իր հունով։ Քվեարկության օրը կնշանակաի հանրապետության նախագահը։
Ինչ է գրված լինելու քվերաթերթիկի վրա՝ ԿԸՀ նախագահը դեռ չգիտի․ հանրաքվեի նշանակումից հետո սկսվում են կազմակերպական գործընթացները, հետո նոր հաստատվում է քվեաթերթիկի նմուշը։
Ի՞նչ են քննարկել պատգամավորները ԿԸՀ նախագահի հետ՝ Մուկուչյանը պատասխանեց․ «Մեր քննարկման շրջանակը եղել է շատ լայն, վերաբերել է տարբեր օրենսդրական ակտերի, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հանրաքվեին, ապա հանրաքվեի նշանակվելուց հետո մենք որպես ԿԸՀ լիարժեք ծավալով կիրականացնենք աշխատանքները»։
Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, որոնցով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի կիազորությունները։ Արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ մերժվեց նախագիծը և հայտարարվեց այն համաժողովրդական քվեարկության դնելու մտադրության մասին։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Մանրամասն՝ տեսանյութում․