| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարած համարելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից դադարած համարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-Ա որոշմամբ ստանձնած լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ին մեկնարկած նիստի օրակարգում էր ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀԾԿՀ անդամի թեկնածու էին առաջադրել Արա Նռանյանին. նա 2021 թվականից ՀԾԿՀ անդամ էր: Նախորդ շաբաթ կայացած նիստիվ ժամանակ Արա Նռանյանը վերընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ։
Արա Նռանյանն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է եղել 2007-2012 թվականներին։ Եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողվոի կոլեգիայի անդամ (Նախարար), Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։