|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ վերընտրվեց Արա Նռանյանը: Նռանյանի թեկնածությունն առաջադրել էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Նրա օգտին քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ մեկը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը կարգավորում է էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և հեռահաղորդակցության շուկաները: Հանձնաժողովի 5 անդամներից մեկն առաջադրվում է խորհրդարանական ընդդիմության կողմից։
Նռանյանն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է եղել 2007-2012 թվականներին։ Եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողվոի կոլեգիայի անդամ (Նախարար), Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։