|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Խորհրդարանում այսօր քննարկվում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին Արա Նռանյանի թեկնածությունը։
Փակ, գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 75-ը: Քվեատուփում առկա է եղել 75 քվեաթերթիկ։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 68 կողմ, 7 դեմ: Արա Նռանյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Արա Նռանյանը ԱԺ-ում ներկայացրեց ՀԾԿՀ տիրույթում գտնվող ոլորտների զարգացման իր տեսլականը: