|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերի արտահանձնում: Այնուամենայնիվ, Անկարայի և Աբու Դաբիի միջև արտահանձնման պայմանագրի բացակայության պատճառով պաշտոնական խնդրանքին պատասխան չի տրվել:
Իրավիճակին ծանոթ անանուն թուրքական աղբյուրները Middle East Eye-ին հայտնել են, որ արտահանձնման հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին Դուբայում բնակվող Փեքերի ձերբակալման երկու օրդեր է տրել:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ՆԳՆ-ն անցյալ ամիս դիմել էր նաև ԱՄԷ-ի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո`պահանջելով ձերբակալել Փեքերին: Սակայն ԱՄԷ-ի Ինտերպոլը պահանջել է կալանքի միջազգային որոշում, և ձերբակալում տեղի չի ունեցել:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Փեքերը YouTube-ի իր ալիքում մի շարք լուրջ մեղադրանքներ է առաջադրել թուրք քաղաքական գործիչներին: Ժամանակին «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած կառավարության կողմնակիցը մայիսից սկսել է իշխանություններին և բարձրաստիճան պաշտոնյաներին ու գործարարներին կործանարար մեղադրանքներ ներկայացնել: Տասնյակ միլիոնավոր թուրքեր միացել են նրա ալիքին:
Մեղադրանքները ներառում են կոռուպցիա, թմրանյութերի մաքսանենգություն, փողերի լվացում և զենքի ապօրինի վաճառք: Ամենալուրջերից են նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդուն ուղղված մեղադրանքները թմրանյութերի վաճառքի միջազգային սխեմայում ներգրավվելու մեջ:
Նշանավոր պաշտոնյաների շարքում, որոնք մինչ այժմ աշխատում են կառավարությունում և մեղադրվում են նաև կոռուպցիայի մեջ, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն է: