Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փանջշիր նահանգի համար մղվող մարտերում թալիբները փորձում են հնարավորինս քիչ ապստամբներ սպանել: Սա կարող է մատնանշել այն, որ Աֆղանստանի անվտանգության ուժերն անցել են թալիբների կողմը. ասում են բրիտանացի ռազմական վերլուծաբանները:
Նրանք նշում են, որ ամերիկացի և բրիտանացի հրահանգիչների պատրաստած աֆղանցիներն այլ ելք չունեին: Նրանք գործնականում ստիպված էին պայքարել թալիբների դեմ մահվան կամ երկար տարիների ազատազրկման սպառնալիքի տակ:
Բրիտանական բանակի հրահանգիչներից մեկը բացահայտել է աֆղանցիների՝ թալիբների կողմն անցնելու մասին տեղեկատվությունը: Նա բացատրել է, որ Աֆղանստանից եկած լուսանկարում շարժման ներկայացուցիչներից մեկը շատ պրոֆեսիոնալ կերպով է ատրճանակ պահում: Թալիբները դա անում են «ինչպես որ պատահում է», ուստի, ամենայն հավանականությամբ, նկարում եղել է շարժման կողմն անցած զինվորական:
Հրահանգիչ և լրագրող Բարբարա Քելեմենին վստահ է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերի մեծ մասն արդեն համալրել է թալիբների շարքերը: Ինչ-որ մեկը դա արել է իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, ինչ-որ մեկն էլ նախկինում կապված է եղել գրոհայինների հետ կամ հետապնդել է տնտեսական շահ: