|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աֆղանստանում մարտի 11-ին տեղի ոստիկաններից մեկը կրակ է բացել երկու ամերիկացի զինծառայողների ուղղությամբ. հայտնում է Associated Press-ը:
Փոխհրաձգության հետևանքով զոհվել է նաև երկու աֆղանցի ոստիկան, այդ թվում` հարձակվողը: Եվս 4 մարդ վիրավորվել է:
Հրաձգությունը Վարդակում տեղի է ունեցել երկրի նախագահ Համիդ Քարզայի հայտարարությունից երկու շաբաթ անց: Քարզայը պահանջել էր, որ ամերիկյան հատուկ ծառայություններն որքան հնարավոր է շուտ ազատեն նահանգը: Աֆղանստանի ղեկավարը նրանց մարդկանց կտտանքների ենթարկելու ու անվայել վարքի մեջ էր մեղադրել: