Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աֆղանցի առնվազն 16 զինվոր ու ոստիկան է զոհվել, մի քանիսը վիրավորվել են Աֆղանստանի արեւելքում թալիբների գրոհի ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Թալիբան»-ի զինյալներն Աֆղանստանի անվտանգության ծառայությունների դիրքերի վրա են հարձակվել Նանգարհարի նահանգի Հոգիյան շրջանում:
Քաթտարի ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ Դոհայում միջաֆղանական բանակցությունները կսկսվեն սեպտեմբերի 12-ին: «Թալիբան»-ի ղեկավարության անդամ Աբդուլ Ղանի Բարադարը եւ արմատական շարժման պատվիրակության ներկայացուցիչները ժամանել են Քաթարի մայրաքաղաք:
Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտնել է, որ շարժումը պատվիրակություն է ձեւավորել Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններին մասնակցելու համար, որում ընդգրկվել է 21 մարդ:
Օգոստոսի սկզբին Աֆղանստանի ժողովրդական ներկայացուցիչների համազգային ժողովի (Լոյա Ջիրգա) անդամները որոշել էին ազատ արձակել «Թալիբան»-ի 400 անդամի: Դա եղել է թալիբների պայմանը միջաֆղանական բանակցություններ սկսելու համար:
Ավելի ուշ Աֆղանստանի կառավարության բանակցային խմբի անդամ Ահմադ Նադեր Նադերին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել էր, որ Աֆղանստանի իշխանությունների եւ արմատական շարժման միջեւ բանակցությունները սկսելուն ոչ մի բան չի խոչընդոտում, բանակցությունները ձգձգելու պատճառներ չկան:
Փետրվարի վերջին Քաթարում անցկացված արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում հաշտության առաջին համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքից հետո: ԱՄՆ զինվորականներն այդ համաձայնագրի շրջանակներում հինգ ռազմակայան են լքել երկրում: