|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Բրազիլիայում ավելի քան 200 000 զինվորական է ուղարկվել երկրի տարբեր շրջաններ` Զիկա վիրուսի վտանգների մասին բնակչությանն իրազեկելու:
BBC-ից տեղեկանում ենք, որ զինվորները կշրջեն տնետուն և բնակիչներին կբաժանեն ինֆորմացիոն թերթրիկներ այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանվել վիրուսը տարածող մոծակի խայթից:
Պետության նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ սա այս պահին միակ միջոցն է վիրուսի տարածման դեմ պայքարելու` մինչև կստեղծվի համապատասխան պատվաստանյութ:
Հիշեցնենք, որ Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: