|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչությունը վերանայել է սպառողական զամբյուղի պարունակությունը եւ դրանում ավելացրել էլեկտրոնային գրքերը` այդ ապրանքի աճող հեղինակության կապակցությամբ. գրում է The Telegaph-ը: Այսուհետ այդ ապրանքն էլ հաշվի կառնվի երկրում ինֆլյացիայի մակարդակը հաշվարկելիս:
Վիճակագրական ծառայությունն ամեն տարի վերանայում է 700 տեսակ ապրանքից եւ ծառայությունից բաղկացած սպառողական զամբյուղը: Այսպես` այս տարի զամբյուղից հանվել է բարերում եւ ռեստորաններում շամպայն գնելու ծախսը, քանի որ բրիտանացիներն ավելի քիչ են այնտեղ ժամանակ անցկացնում տնտեսական խնդիրների պատճառով: Դրա փոխարեն զամբյուղում ավելացվել է սպիտակ ռոմը:
Իսկ, օրինակ, անցյալ տարի սպառողական զամբյուղում տեղ էին գտել պլանշետները եւ երիտասադրական գրքերը, օրինակ` «Մթնշաղ»-ը: