|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Աֆղանստանի հարավում գրոհայինները կախաղան են բարձրացրել 8-ամյա տղայի, որին 6 օր առաջ առեւանգել էին. ըստ mignews.com-ի` ասվում է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Առեւանգողները տղայի ոստիկան հորից պահանջել էին իրենց ոստիկանական մեքենա տրամադրել, սակայն նա մերժել էր:
«Նախագահ Քարզայը խստորեն դատապարտում է այդ գործողությունը` որպես դաժան եւ վախկոտ հանցագործություն, որը հարիր չէ որեւէ կրոնի կամ մշակույթի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Չի նշվում` արդյո՞ք գրոհայինները պատկանում են «Թալիբան» կամ Աֆղանստանում գործող այլ ծայրահեղական շարժման: