|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ բանակի սերժանտ Մայքլ Քեյբլը դեռահասի հարձակման զոհ է դարձել Աֆղանստանի Նանգարհար նահանգում. ըստ Интерфакс-ի` երեկ հաղորդել են տեղի իշխանությունները:
Դեպքը տեղի է ունեցել աֆղանական ոստիկանության նորակոչիկների երդման արարողության ժամանակ, որին ներկա են եղել նաեւ ամերիկացիներ: 26-ամյա Քեյբլը փոքր-ինչ հեռու խաղալիս է եղել տեղի երեխաների հետ, երբ նրա վրա է հարձակվել մոտ 16 տարեկան մի պատանի ու դանակով հարվածել նրա կոկորդին: Պաշտոնական տեղեկություններով` պատանին փախել է Պակիստան:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մոջահեդը հայտարարել է, որ հարձակվողը գործել է ինքնուրույն, սակայն միացել է իրենց հանցագործության վայրից փախչելուց հետո: