Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, ովքեր, ինչպես կյանքը ցույց տվեց, «կյանքի էին կոչվել» երկիրն ավերելու, Արցախն ու ՀՀ-ի առանձին մասեր թշնամուն հանձնելու, նույն թշնամու հետ ստորացուցիչ քիրվայություն անելու համար, բառի բուն իմաստով խոպան են եկել՝ միլիոնների աշխատավարձ ու նույնքան էլ պարգեւավճարներ ստանալու համար։
ՀՀ արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը, օրինակ, մի քանի տարում ֆինանսական կտրուկ վերելք է ապրել: 2017-ին, երբ նա դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, նույն տարվա հունիսի 2-ի դրությամբ հայտարարագրել էր 1 KIA Sorento ավտոմեքենա, 3 միլիոն դրամ դրամական միջոց՝ պաշտոնը ստանձնելու պահին եւ 500 հազար դրամ փոխառություն կամ վարկ։
Պաշտոնը ստանձնելու տարվա՝ 2017-ի վերջում Միրզոյան Արարատը հայտարարագրել է 4 միլիոն 732 հազար 850 դրամ աշխատավարձ։ Դրամական միջոցները հարկային տարվա 66 հազար 75 դրամից բարձրացել են, դարձել 297 հազար 865 դրամ։
2019-ին՝ մի առիթով Միրզոյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ մինչեւ պատգամավոր դառնալը շատ բարձր աշխատավարձեր է ստացել, օրինակ, ԱԺ նախագահի աշխատավարձից մոտ երկու անգամ ավելի աշխատավարձ: Եթե նկատի առնենք, որ տվյալ շրջանում ԱԺ նախագահը ստացել է շուրջ 1 մլն 200.000 դրամ աշխատավարձ (չհաշված պարգեւավճարները և հավելյալ այլ վճարները), ապա, ըստ Ա. Միրզոյանի հայտարարության, ինքը նախկինում ստացել է դրա կրկնակին, այն է՝ շուրջ 2,4 մլն դրամ:
Միրզոյանի տվյալ գրառումից կարելի է ենթադրել, որ իր համար փողը հեչ բան է, մինչդեռ, հիշեցնենք, նույն ինքը 2017-ին 500 հազար դրամ վարկ էր վերցրել։ Այդուհանդերձ, եթե միլիոններ է ստացել, ապա դրանք ինչո՞ւ չի հայտարարագրել: Ստացվում է՝ Միրզոյանը կա՛մ ստում է, որ նման բարձր աշխատավարձեր է ստացել, կա՛մ, այո, ստացել է զարտուղի ճանապարհներով և նպատակահարմար չի համարել դրանք հայտարարագրել (փաստենք՝ Արարատ Միրզոյանի՝ տարիներ շարունակ Թուրքիայի գործակալ հանդիսանալու փաստերի հրապարակումից հետո այդպես էլ փաստարկված հերքումներ չհրապարակվեցին)։ Մենք հակված ենք առաջին տարբերակին. Արարատ Միրզոյանը վարկերով քարշ եկող շարքային անճարակի մեկն է եղել, ով միլիոնավոր դրամներ աշխատավարձի մասին կարող էր միայն երազել:
2018-ին, Միրզոյանը տուն է առել 49 միլիոն 700 հազար դրամով։ 13 միլիոն 600 հազար դրամով էլ օտարել է բնակարան։ 2018-ը Միրզոյանը սկսել է, ինչպես ասացինք, 297 հազար 865 դրամով, տարին փակել 9 միլիոն 820 հազար դրամ դրամական միջոցներով։ Նույն տարում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարներով Միրզոյանն ստացել է 1 միլիոն 860 հազար 370, նաեւ 12 միլիոն 870 հազար 804 դրամ։ Վերցրել է 34 միլիոն 790 հազար դրամ վարկ։
2019-ին Միրզոյանը հայտարարագրել է երկու բնակարան Շենգավիթում եւ Աջափնյակում, 2004 թվի 1 KIA ավտոմեքենա։ Բանկում 2019-ի սկզբում ունեցել է 8 միլիոն դրամ, որին տարվա վերջում ավելացել է 2 միլիոն, դարձել 10 միլիոն դրամ։ 1 միլիոն 820 հազար դրամ կանխիկ փող Միրզոյանն ունեցել է տարվա սկզբում, 2 միլիոն 220 հազար դրամ՝ տարվա վերջում։ 19 թվին վարչապետի աշխատակազմից ստացել է 2 միլիոն 119 հազար 153 դրամ, Ազգային ժողովից՝ 15 միլիոն 696 հազար 640 դրամ։
2020 թվականի սզբում Արարատ Միրզոյանը բանկում ունեցել է 10 միլիոն դրամ, տարվա վերջում՝ 1 միլիոն 600 հազար դրամ։ 2 միլիոն 220 հազար դրամ կանխիկ փող ունեցել է տարվա սկզբում, տարվա վերջում եղել է 5 միլիոն 800 հազար դրամ։ Միրզոյանը 2020 թվականին Ազգային ժողովից ստացել է 12 միլիոն 313 հազար 970 դրամ։
Այս միլիոնների կողքին չպետք է մոռանալ խոշոր պարգեւավճարները, որ կլոր տարին Ազգային ժողովի նախագահն իրեն ու գործընկերներին է մատուցել։
Տասնյակ հազարավոր մարդիկ Արցախում և այլուր անօթեւան են, սոված, ունենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, այդուհանդերձ, այսօրվա իշխանությունն իրեն երջանիկ է զգում. իբր ոչինչ չի եղել, ապրում ենք հաշտ ու համերաշխ, անհոգ ու խաղաղ։
Ստացվում է՝ վարկերով ապրած երեկվա ծակգրպանը, ով բախտի բերմամբ և, հավանաբար, կենսագրության մութ և կասկածելի էջերի շնորհիվ հայտնվել է երկրի ամենաբարձր պաշտոններին, մի քանի տարում կարողացավ միլիոններ դիզել: