կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 01:16
Տնտեսական

Արցախի 2011թ. պետբյուջեն հաստատվեց

Արցախի 2011թ. պետբյուջեն հաստատվեց
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նիստում, որն ընդմիջվել էր դեկտեմբերի 16-ին, ընդունվեց 2011թ. ԼՂՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը. նախագծին կողմ են քվեարկել բոլոր 33 պատգամավորները: ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի տեղեկացմամբ` դեկտեմբերի 16-ից մինչեւ այսօր կառավարությանն է ներկայացվել միայն մեկ հարց` սպորտի բնագավառի հետ կապված: Սպարտակ Թեոսյանի հավաստմամբ` բյուջեի նախագիծը փոփոխություն է կրել միայն ծախսային մասով, որը, այսօր ներկայացված եւ արդեն հաստատված օրենքով կազմում է 64 մլրդ 754 մլն 200 հազար դրամ, իսկ ծախսային մասը մնացել է նույնը: Ավելացված գումարները, ըստ նրա, կապահովվեն փոխառու միջոցների հաշվին: