Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքային գործունեության եռամյա ծրագիրը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթում մեջբերեց Մարկ Տվենի խոսքերը, որ կա արդարացված, չարդարացված և վիճակագրական սուտ: «Այդ սուտասաններից մեկը նստած է էստեղ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում աղքատությունն ավելի քան 40 տոկոս է:
«Ի՞նչ է անում էս երիտասարդը, սա մի այլանդակ ձև է, նման մարդիկ շատ վտանգավոր են: Ես հասկանում եմ, երբ մարդը խելոք է ու կրեատիվ: Բայց երբ մարդը կիսախելոք է ու վարպետ ինտրիգների մեջ, սա վտանգավոր է: Խորամանկությունը և ինտրիգը խելքի նշան չեն, ժողովո\'ւրդ, դա բնազդ է, որովհետև խելոք մարդը միշտ պարտվում է ինտրիգներում: Որպեսզի ցույց տա աճ, մարդը հետ է գնացել կոմունիստների ժամանակաշրջան ու ղռռ … իջեցրել է այն ժամանակվա ցուցանիշները: Հլը սրա արած գործերը նայեք: Ո՞ւմ եք ձեռ առնում: Վերջացրեք այս խայտառակությունը: Այս ամենը պետք է կասեցվի, ձեր ցավը տանեմ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ ԱՎԾ պետը խաբելու վարպետ է , և որ նման մարդկանց պետք է ձերբակալեն: Պատգամավորը վստահ է, որ ԱՎԾ պետից անհապաղ պետք է ազատվել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջամտեց` ասելով, որ պետք չէ ազնիվ մարդուն վիրավորել, վարկաբեկել, ի դեպ, նույն ԱՎԾ պետը աշխատել է նաև Հրանտ Բագրատյանի իշխանության օրոք, և հանկարծ այսօր այդ մարդը, Հրանտ Բագրտյանի կարծիքով, դարձավ վտանգավոր ու սուտասան: