Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ինչ մեր դեմ անում է թշնամին, չի կարելի ընկալել հատվածական։ Ուղղակի այս շղթայի ամեն մի օղակը նպատակային է՝ հայերի ցեղասպանությունը ավարտին հասցնել,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանը նկատում է՝ Ցեղասպանություն եզրույթն այստեղ հենց այնպես չի գործածվում, որովհետեւ այն, ինչ հայերի նկատմամբ անում է Ադրբեջանը Թուրքիայի հետ, միջազգային նորմերով ու կոնվենցիաներով ցեղասպանություն է։
«Ցեղասպանական է, որովհետեւ նպատակը եղել է ոչ թե վախեցնել, ոչ թե իրեն չպատկանող մի քանի կտոր հող վերցնել, այլ նպատակը՝ ցեղասպանությունը մինչեւ 2023 թիվը ավարտելն է։ Այս ընտրություններում իշխանությունը զավթածները նենգափոխում են իրականությունը․ նրանք ոչ թե փորձում են իրականությամբ շարժվել, այլ իրենց առջեւ դրված խնդիրներով։ Եթե մենք ունեինք չճանաչված Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության գործոն, ապա այսօր ունենք ամբողջովին անկայուն, վտանգված իրավիճակ»,-նշեց իրավապաշտպանը։
Իսկ ինչո՞ւ Արցախի անկախության օրը Հայաստանի իշխանությունը չգնաց Արցախ։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ նրանք ենթարկվում են դրսի ազդեցություններին, որոնք երկիրը տանում են դեպի կործանման։
«Այս իշխանությունները, վախենալով այդ պղտոր գլոբալիստական կենտրոնների հրամանից՝ չգնալ, դրանով իսկ դե ֆակտո ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պետք չի մտածել, որ ճանաչումը տեղի է ունենում զուտ ստորագրությամբ․ սա դե ֆակտո ճանաչում է ամբողջականությունը անիրավական ձեւով կայացած Ադրբեջանի, եւ վախը՝ էլեմենտար մարդկային վախը, որ իրենք կգնան Արցախ եւ, կներեք, արցախցիները նրանց ցույց կտան՝ որտեղ է ճշմարտությունը գտնվում։ Սա վախկոտ իշխանության իրական դեմքն է։ Այս իշխանությունները վախկոտ են, իրենց դավանանքը համընկնում է թշնամու դավանանքի հետ։ Հայաստանի այսօրվա իշխանությունը թշնամու ազգային շահերն է սպասարկում»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Արդեն միջազգային մամուլն է խոսում, որ աֆղան տեռորիստները գալիս են Արցախի օկուպացված տարածքներ, վերջին պատերազմի ժամանակ թշնամու կազմում կռված տեռորիստներն էլ, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանից չեն հեռացել, մինչդեռ իշխանությունը լուռ է, խոսում է միայն թշնամու հետ բարեկամության մասին։
«Հիշո՞ւմ եք՝ 2 վարձկանների գերեվարեց Հայաստանը։ Իսկ որեւէ մեկը հիշո՞ւմ է՝ ինչպես տեղի ունեցավ դատը։ Ո՛չ։ Փոխանակ այդ վարձկանների դատը դառնար ցուցադրական եւ ոչ թե ձեւական։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, գործել է հանցագործություններ, ծպտուն չհանեցին։ Այս իշխանությունն ուզում է Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի վիլայեթ։ Իրենք կարծում են, որ փրկվելու են․ իրենց հանդեպ ո՛չ Թուրքիայում, ո՛չ Ադրբեջանում հարգանք չկա։ Այդպիսի կեցվածք ունեցողների հանդեպ ցանկացած ազգում խորքային խորշանք կա․ նրանց ապագան շատ ցավոտ է»,-նշեց իրավապաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում