կարևոր
1846 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-30 12:19
Քաղաքական

Դուք վախկոտ ղեկավարի եք պաշտպանում, որը թշնամու դիմաց ձեզ չի պաշտպանելու․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Դուք մեզ անընդհատ վիրավորել եք, մեր ինքնությունը, մեր կյանքն եք վիրավորել, մեր գոյությունն եք վիրավորել, հիմա դեռ վիրավորանքի՞ մասին եք ասում՝ տեսեք վիրավորում են, թե չէ՞։ Եթե վիրավորանքի հասնի, վիրավորանքն էլ կլինի։ Այս մասին կառավարության շենքի մոտ ոստիկաններին ուղղված ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը։

Նա նաև նշեց, որ կազմվել են խուլիգանական խմբեր, որոնք տարբեր գույնի բերետներով հանդես են գալիս ոստիկանության անունից․ դրանց պետք է հեռացնել ձեր շարքերից։ «Այս մարդը տղամարդկություն չունի ու ձեզ հրահանգներ է տալիս, պատկերացրեք՝ ուր եք հասել» ,-ասաց նա և հավելեց, որ ոստիկանները վախկոտ ղեկավարի են պաշտպանում, որը թշնամու դիմաց ձեզ չի պաշտպանելու։ 

Մանրամասն՝ տեսանյութում