կարևոր
1852 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-07 14:52
Քաղաքական

Փաշինյանը երկու վախ ունի՝ վախկոտ մարդու սովորական վախերը եւ իշխանությունը կորցնելու վախը. Աղվան Վարդանյան

«Պարոն Օհանյանը, երբ երեկ հարց էր տալիս Արցախին մենակ թողնելու վերաբերյալ, այս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, ասաց հետեւյալը՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցում անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն։ Սա եւս այս մարդու տեսակը, բնույթը ճշգրիտ բնորոշող բառ է, երախտամոռություն։ Այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է։ Արցախին մենակ է թողել, Արցախի հարցի վիճակն այսօր բոլորդ գիտեք»,- այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը։ 

«Ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուսերի գլխավոր հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար»: Լսեք այս խոսքը՝ Արցախի անվտանգության երաշխավորը։ Եվ համեմատեք այսօրվա իրավիճակը։ Ի՞նչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ դուք տեսնեք այս մարդու հետագիծը, նախկին իր բոլոր հայտարարությունները եւ այսօրվա 180 աստիճան հակառակը եւ նաեւ հասկանաք, որ այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է։ Երկու վախ՝ վախկոտ մարդու սովորական վախերը եւ այսօր արդեն իշխանությունը կորցնելու վախը։ Եվ ես ձեզ եւս մեկ անգամ ուզում եմ ասել՝ այս ամբողջ ելույթի պատճառը եւ հիմքը Վերաքննիչ դատարանի վճիռն էր՝ երկրորդ նախագահին ազատ արձակելու մասին»,- հավելեց Վարդանյանը։ 

 Ի պատասխան պատգամավոր Լեւոն Քոչարյանի հարցի՝ Փաշինյանն ասել էր, որ քաղաքական գործիչներն այսօր այլեւս «պադեզդներում» չեն սպանվում։ Հարցին, թե ո՞ւմ են նախկինում սպանել, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այս մարդու ամեն ասածը սուտ է, ես նման դեպք չեմ հիշում, չգիտեմ «պադեզդներում» սպանելու մասին։ Բայց դրանց մասին խոսելը, դրանց ստերը փորձել ապացուցելն անիմաստ է, նույն ստերը շարունակելու են ասել։ Հիմա իրենք էլի նախկիններ, թալանչիներ են ասում։ Սա փաստում է մեկ բան՝ ինքն իր ամբողջ դատարկությունը, իր թիմի դատարկությունը լցնում է մեկ բանով՝ ատելությամբ։ Ատելություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր ունեն ազգային պետական արժեքներ, նպատակներ, սկզբունքներ»։