Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 7-ին Հայաստանում Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության օգնության կարիքը չունի և ի զորու է «Զվարթնոց»-ում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։
168 TV-ի «Ռեվյո» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իշխանության այս հայտարարությունները դիտարկեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու պլանի համատեքստում՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ քանի որ գիտակցում են, որ կտրուկ տեղաշարժը ցնցումներ կառաջացնի երկրում, որոշել են կամաց-կամաց գնալ դրան։
«Մի՛ մոռացեք, բայց ռուս սահմանապահները միայն «Զվարթնոց» օդանավակայանում չեն. նրանք հայ-թուրքական սահմանին են, Սյունիքում և Հայաստանի այլ տարածքներում, հետևապես՝ իշխանության կողմից արված այս հայտարարությունները ես ընդունում եմ՝ որպես Արևմուտքին տրվող նշան, թե պատրաստ են քայլ կատարելուն։ Իրականում քայլ չեն կատարում, իրենք ընդամենը վարում են ժամանակ ձգելու քաղաքականություն։
Տեսեք՝ խոսում է ՀԱՊԿ-ի դեմ, բայց ԵԱՏՄ-ից դուրս չեն ուզում գալ, որովհետև այնտեղ փող կա։ Թեև թվում է, թե այս իշխանությունը միատարր է, բայց ոչ, դրա կազմում կան և՛ տարբեր երկրների գործակալներ, ասենք, կամ էմիսարներ, որոնք կողմ են արտաքին քաղաքականության փոփոխության, իսկապես այդպես են մտածում, և այդ մարդկանցից է ԱԽՔ-ը, և կան սթափ մտածողներ, որոնք հասկանում են՝ կտրուկ շարժումն ինչի կհանգեցնի։ Սա էլ է ցույց տալիս, որ այս իշխանությունը թեև խոսում է արտաքին քաղաքականությունը փոխելու մասին, իրականում աշխատում է ժամանակ ձգելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը։
Աղվան Վարդանյանի փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանությունը վարում է ոչ թե արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը միտված, այլ այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով Հայաստանը հայտնվելու է միայնակ՝ օդում կախված վիճակում՝ Թուրքիային և Ադրբեջանին դեմ հանդիման, իսկ այս իշխանությունը բավարարելու է թշնամու՝ Սյունիքով միջանցք տրամադրելու և այլ պահանջներ ևս՝ Հայաստանը վերածելով ընդամենը տարածքի։
«Այս իշխանության միակ նպատակն իշխանության տված ապահովությունը պահելն է։ Այս իշխանության ղեկավարի համար կա 3 բան՝ վախը, փողը և, ինչպես ասում են՝ կինը։ Արցախի հանձնումը դա վախկոտ, դա փողասեր մարդու արարք էր։ Դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, քեզ ո՞վ է բանի տեղ դնելու։ Վախկոտ է, փողասեր, ուստի իշխանությունը պահելու համար կգնա ամեն ինչի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։