|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած գիրքը սեպտեմբերի 6-ին հայտնվել է թուրքական գրախանութներում․ հայտնում է Hurriyet-ը:
«Հնարավոր է ավելի արդար աշխարհ» (Daha Adil Bir Dünya Mümkün) վերնագրով գրքում Էրդողանը նկարագրում է գլոբալ քաղաքականության առջև ծառացած փակուղիները, այդ թվում՝ անարդարությունը, փախստականների ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը և իսլամաֆոբիան: Նա նաև ՄԱԿ-ի օրինակով բացահայտում է աշխարհում տիրող խտրականությունն ու երկակի ստանդարտները:
Թուրք նախագահը ուշադրություն է հրավիրում ՄԱԿ–ի հետ կապված խնդիրների վրա, ինչպիսիք են թերությունները օրինականության, ներառականության, արդյունավետության, ներկայացուցչության և կառավարման առումով՝ հաստատելով, որ այն կարիք ունի համապարփակ բարեփոխումների:
Որպես լուծում՝ Էրդողանն առաջարկում է արդար ներկայացուցչություն և վետոյի վերացում, որը ներկայումս սահմանափակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներով` ԱՄՆ-ով, Բրիտանիայով, Ֆրանսիայով, Ռուսաստանով և Չինաստանով (Թուրքիան բազմիցս փորձել էր դառնալ ԱԽ անդամ, սակայն նրան չեն ընդունել):
Գիրքը հրատարակվել է Ստամբուլում գործող Turkuaz հրատարակչության կողմից և թարգմանվել մի քանի լեզուներով՝ արաբերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն: