Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Apple-ը վերսկսել է իր ապրանքների առցանց վաճառքը Թուրքիայում, որը նախկինում դադարեցվել էր լիրայի անկման պատճառով, սակայն թանկացրել էր դրա գները մոտ 25%-ով։
Այսպես, օրինակ, եթե նախկինում iPhone 13-ը վաճառվում էր 11999 լիրայով, ապա այժմ դրա գինը բարձրացել է մինչև 14999 լիրա։ iPhone 13 Pro-ի գինը 15999-ից դարձել է 19999 լիրա։
Թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 40%-ով, իսկ երեքշաբթի օրը նոր հակառեկորդ է սահմանվել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից իջնելով 13,21 լիրայի։ Օրական նման կտրուկ անկումը առավելագույնն է վերջին 20 տարիների ընթացքում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Թուրքիայի կենտրոնական բանկը որոշեց իջեցնել զեղչման տոկոսադրույքը 16%-ից մինչև 15%, իսկ երկուշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռուստատեսային ուղերձում կրկին հանդես եկավ զեղչման տոկոսադրույքի իջեցման օգտին։