|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի դեմ բողոքի ակցիա է սկսվել:
Տարբեր քաղաքներում մեկնարկած ցույցերի ընթացքում ցուցարարները պարզել են պաստառ` «Tamam» (բավական է) գրությամբ:
Ցույցերի կարգախոսը պատահական չի ընտրվել: Օրեր առաջ Էրդողանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին Թուրքիան աննախադեպ առաջընթաց է գրանցել` հայտարարելով, որ իրենց «մեջքը ժողովուրդն է, իսկ եթե ժողովուրդը հանկարծ ասի` բավակա՛ն է, իրենք հետ կքաշվեն»։
Էրդողանի այս հայտարարությունից հետո սկսված շարժումը տեղափոխվել է նաև համացանց: Բազմաթիվ օգտատերեր իշխանությունների դեմ իրենց բողոքն են հայտնում` տեղադրելով Tamam հեշթեգը:
Նշվում է, որ ցույցերի ընթացքում գրանցվել են ձերբակալություններ: