Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստամբուլում և Անկարայում լիրայի անկումից հետո ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել․ երեքշաբթի հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Ցուցարարները բղավել են կարգախոսներ՝ պահանջելով թուրքական կառավարության հրաժարականը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հեռացումը իշխանությունից։
Նշվում է, որ անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխվել Ստամբուլի կենտրոն, որտեղ հակակառավարական ցույցերը նոր թափ են ստանում։ Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկել ցուցարարներին ցրելու ուղղությամբ։
Թուրքիայի որոշ այլ խոշոր քաղաքներում քաղաքացիների խմբերը նույնպես բողոքի ցույց են անցկացրել արժույթի աճի դեմ. պահանջում են արտահերթ ընտրություններ, կառավարության հրաժարականը: Տեղի են ունեցել ցուցարարների ձերբակալություններ:
Թուրքական արժույթը երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից իջնելով 13,21 լիրայի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց իջեցնել զեղչային տոկոսադրույքը 16%-ից մինչև 15%:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Հանրապետական-ժողովրդական կուսակցության և «Լավ» կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էին անգործունակության մեջ։ Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պայմաններում։ Սակայն Էրդողանը մերժել էր ընդդիմության պահանջները՝ ասելով, որ ընտրությունները կանցկացվեն ժամանակացույցով, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։