|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստիպված է եղել բաժանվել խորհրդային առաջնորդների կիսանդրիների հավաքածուից, որոնց այլեւս տանը չէր ցանկանում տեսնել նրա կինը՝ Մարիան:
Դերասանը պատմել է, որ 90-ականներին բոդիբիլդինգի իր ռուս ընկերները հուշանվեր էին ուղարկել՝ Լենինի կիսանդրին, որով էլ դրվել էր հավաքածուի հիմքը, այնուհետեւ դրան ավելացել էին Բրեժնեւի, Անդրոպովի եւ խորհրդային մյուս առաջնորդների կիսանդրիները:
«Մարիային թվում էր՝ խելքս թռցրել եմ: «Ինչո՞ւ են խորհրդային արձանները հայտնվել մեր լողավազանի մոտ»,- ասաց կինս ու տարավ դրանք այդտեղից»,- պարզաբանել է մարտաֆիլմերի հերոսը:
Այդուհանդերձ, Շվարցենեգերին հաջողվել է պահպանել հավաքածուի առավել հիշարժան օրինակը՝ Լենինի ոչ մեծ կիսանդրին: