կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-02 13:11
Աշխարհ

Թալիբները սկսել են իրար կոկորդ կրծել՝ ավելի շատ ազդեցության համար

Թալիբները սկսել են իրար կոկորդ կրծել՝ ավելի շատ ազդեցության համար

«Թալիբան»-ի տարբեր ճյուղերի առաջնորդները պայքարում են միմյանց հետ՝ ձգտելով հնարավորինս մեծ ազդեցություն ձեռք բերել Աֆղանստանի ապագա կառավարությունում: Այդ մասին գրում է Hindustan Times թերթը:

Ըստ թերթի՝ այս գործընթացի հիմնական մասնակիցներից են «Հաքքանի» շարժման առաջնորդները, որը համարվում է թալիբների ամենամարտունակ ուժերից մեկը, և շարժման հիմնադրի որդի՝ մոլլա Մոհամմադ Յակուբը:

Մոլլա Յակուբին հավատարիմ ուժերը վերահսկում են Քանդահարը, որը համարվում է Աֆղանստանում շարժման հենակետը, իսկ «Հաքքանի» ցանցը վերահսկողության տակ է պահում Քաբուլը:

«Մտավախություն կա, որ «Թալիբան»-ի ստեղծած կառավարությունում կհայտնվի երկու խումբ՝ աֆղանամետ՝ կազմված Քանդահարից մարդկանցից, և պակիստանամետ՝ «Հաքքանի» ցանցի գլխավորությամբ»,- գրում է թերթը:

Ըստ հոդվածի՝ «Թալիբան»-ի ներսում կան այլ պառակտումներ ևս: Այսպես՝ մոլլա Յակուբի կարծիքով՝ր Աֆղանստանը պետք է ղեկավարեն այն առաջնորդները, որոնք պատասխանատու էին ռազմական գործողությունների համար, այլ ոչ թե նրանք, ովքեր զբաղվում էին դիվանագիտությամբ: Հակառակ դիրքորոշումն ունի, մասնավորապես, շարժման համահիմնադիր մոլլա Աբդուլ Գանի Բարադարը: