|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ, Կ. Կարապետյանը վերջինիս ասել է․ «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել», այնուհանդերձ, Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրվել էր նաեւ Կ. Կարապետյանը, չի մասնակցել:
Խնդիրը բացառապես արարողակարգային է եղել. իշխանական հիերարխիայում սուբորդինացիա կա՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է երկրի նախագահը, վարչապետը չի մասնակցում: Միջոցառմանը մասնակցած Սերժ Սարգսյանին էլ Գագիկ Ծառուկյանը նվիրել է 16-րդ դարի սափոր, Սերժ Սարգսյանը կատակով ասել է. «Գագիկ, գնալով հետ ենք գնում, կարո՞ղ է մյուս անգամ մեր թվարկությունից առաջ հայտնվենք»:
Մանրամասները` թեթրի այսօրվա համարում: