Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 20-ին «Հայ գիրք» գրախանութում /Իսահակյան 16/ա/ տեղի կունենա «Գրեթերթի» հերթական մրցանակաբաշխությունը:
Արձակագիր Նառա Վարդանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Գրեթերթի» մրցանակաբաշխությունն իր յուրահատկությամբ եւ անաչառությամբ բացառիկ է հայ գրականության իրականությունում. այստեղ ժյուրին իրենք՝ գրողներն են:
«Խմբագրակազմը թերթում տպագրված լավագույն 5 աշխատանքները նախապես առանձնացնում է, այնուհետեւ հեղինակների քվեարկությամբ ընթանում է մրցանակաբաշխությունը: Այս տարի մեծ դժվարություն ունենք «Լավագույն պատմվածք» եւ «Լավագույն բանաստեղծություն» անվանակարգերում, որովհետեւ ընտրված 8-ական աշխատանքները չեն զիջում միմյանց»,- ասաց Վարդանյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ մրցանակներն արժեքավոր գրքեր են, որոնք տրամադրում են առաջատար հրատարակչությունները: Եթե նախորդ տարիներին «Պրինտինֆո» հրատարակչությունն է տրամադրել գրքեր, ապա արդեն իսկ երկու տարի է, ինչ «Անտարես» հրատարակչությունը ոչ միայն տրամադրում է գրքեր, այլ նաեւ աջակցում եւ ապահովում է «Գրեթերթի» կատարյալ գեղեցիկ տպագրությունը:
«Խմբագրակազմի վերջնական որոշման արդյունքում բոլոր աշխատանքները կտեղադրվեն gretert.com կայքում, եւ ընթերցողներն էլ կարող են իրենց վերաբերմունքն ու կարծիքը հայտնել գրական գործերի մասին»,-ասաց գրողը:
«Գրեթերթ» ամենամյա մրցանակը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության եւ գրաքննադատության համար: