Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օշական գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։
4-րդ դարում Խոսրով Բ Արշակունու օրոք Օշականը դառնում է Ամատունիների ոստանը, որը նրանք ստացել են մազքութների դեմ ճակատամարտում տարած հաղթանակի արդյունքում:
5-րդ դարում Օշականում է ամփոփվում հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի մարմինը: Գյուղում պահպանվել են նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջանների բազմաթիվ պատմական հուշարձաններ։
Քրիստոնեական ժամանակաշրջանի նշանավոր հուշարձաններից է Սուրբ Սարգիս մատուռը:
Քարայր մատուռը գտնվում է Օշականի աջ ափից, ձախ ափ տանող ճանապարհին` Քասախի կիճում՝ միջնադարյան հնգաթռիչք կամուրջի հարևանությամբ։
Այն ամբողջովին գտնվում է ժայռախորշի մեջ, իսկ պատերի ներկայիս շարվածքները արվել են մի քանի տասնամյակ առաջ: Մատուռի անվան հետ կոնկրետ թվագրություններ չեն հիշատակվում, օշականցիները պարզապես շեշտում են, որ այն բոլոր ժամանակներում սրբավայր է եղել: Ըստ ավանդույթի այստեղ մազքութների հետապնդումներից թաքնվել է Հայ առաքելական եկեղեցու` երիտասարդության և սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը:
Ժամանակին մատուռ բարձրացող աստիճանները եղել են փայտից, որոնք պատրաստել են օշականցի Պողոս Խումարյանը: Տարիներ շարունակ եղանակային պայմանների բերումով փայտե աստիճանները փդել են, բայց երբեք չեն կոտրվել: Այս երևույթը իհարկե կապվում է մատուռի հրաշագործ զորության հետ:
Մատուռ բարձրանալիս ուխտավորները իրենց ափի մեջ մի փոքր քարի կտոր են պահել, ըստ ավանդույթի երեք անգամ պիտի տարվեր և բերվեր, գոնե մեկ անգամ քարը դիպչում է տարածքի խոշոր քարերից մեկին, ապա նրա երազանքները կատավում եմ:
Ավանդույթներից մեկի համաձայն սիրահար զույգերը, երբ միասին բարձրանում էին մատուռ ապա նրանց սերը բազմապատկվում էր, իսկ եթե բարձրացող տղան և աղջիկը սիրահարներ չէին ապա նրանց միջև սեր էր ծնվում:
Տեղացիների մոտ այս մատուռի ճանապարհի վերաբերյալ մի թևավոր խոսք կա «Որքան մեծ է ուխտդ այնքան դժվար է անցնելիք ճանապարհդ»:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի` Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ