կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-31 15:32
Աշխարհ

ՆԱՏՕ -ն հայտարարել է, որ Դոնբասի հակամարտությունը չի խանգարում Ուկրաինային՝ միանալ դաշինքին

ՆԱՏՕ -ն հայտարարել է, որ Դոնբասի հակամարտությունը չի խանգարում Ուկրաինային՝ միանալ դաշինքին

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը չի խանգարում այդ երկրին՝ անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ի պայմանագրում չկա որևէ նորմ, որը դա թույլ չի տա. ասել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը:

«ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի պայմանագրում նման նորմ չկա: Վերջ ի վերջո, դաշնակիցները պետք է համոզված լինեն, որ նոր անդամի մուտքը կբարձրացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով այս որոշումը կայացվում է կոլեկտիվ»,- ասել է Վիննիկովը «Европейская правда»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ դաշինքը շահագրգռված է, որ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները կանգնեցվեն ՆԱՏՕ-ի համար կարմիր գծում»: «Ռուսական ագրեսիայից հետո մենք զգալիորեն մեծացրել ենք մեր ներկայությունը Սև ծովում: Ավելի շատ նավեր, ավելի շատ ինքնաթիռների թռիչքներ, ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայված են Ռումինիայում, ՆԱՏՕ-ի նավերը մտնում են ուկրաինական նավահանգիստներ, մենք համատեղ վարժանքներ ենք անցկացնում: Sea Breeze-ի ներկայիս զորավարժությունները պատմության մեջ ամենախոշորն են, որին մասնակցել է ավելի քան 30 երկիր»,- ասել է Վիննիկովը: