Փոխարժեքներ
15 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.67 |
EUR | ⚊ | € 444.93 |
RUB | ⚊ | ₽ 4.8445 |
GBP | ⚊ | £ 511.44 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ակնկալում է, որ պաշտպանության նախարարների նիստի արդյունքներով դաշինքի երկրները նոր հայտարարություններ կանեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության վերաբերյալ։
Այս մասին նա ասել է ՊՆ ղեկավարների նիստի մեկնարկից առաջ:
«Մենք կքննարկենք նոր նախաձեռնությունը, որը գործի է դրվել օգոստոսին Եվրոպայի կողմից ամերիկյան մահաբեր և ոչ մահաբեր զենք գնելու համար Ուկրաինային օգնելու նպատակով։ Մենք արդեն ունենք 2 միլիարդ եվրոյի պարտավորություններ. այսօր սպասում եմ նոր հայտարարությունների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանությանը վերաբերող ամեն ինչի», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։