Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի՝ մարտի 22-ին, հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել Ղրիմի և Դոնբասի թեման։
«Ռուսաստանի նախագահի հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք տեղին են, կարևոր են մեզ համար՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Բայց ես վստահ եմ, որ այդ որոշումը չի ընդունվի այս հանդիպման ընթացքում»,- ասել է Զելենսկին «Суспильнi» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի մասին հարցին։
Մարտի 20-ին Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ, սակայն ձախողման դեպքում լայնածավալ հակամարտություն սկսելու ռիսկեր կան։ Նա նաև հավելել էր, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի կարող հրաժարվել իր տարածքային ամբողջականությունից։