| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից գնելու է Ս-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ գունդը. օգոստոսի 29-ին Սարաևոյից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք կասկածներ չունենք Ռուսաստանից Ս-400-ի երկրորդ փաթեթը գնելու հարցում: Մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկում՝ լինի Ս-400-ը, թե պաշտպանական արդյունաբերության այլ թեմաներ: Մենք օգտագործել ենք ռուսական ինքնաթիռները հրդեհները մարելու համար: Մեր վերջին հեռախոսազրույցում (Պուտինի հետ) քննարկեցինք այս թեման: Երբ ես գնամ Ռուսաստան, կրկին կքննարկենք այս ամենը»,- Էրդողանին մեջբերում է թուրքական NTV-ն:
Օգոստոսի 25-ին «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը հայտարարեց, որ այս տարի կարող է ստորագրվել Թուրքիային Ս-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման երկրորդ պայմանագիրը:
Դրանից երկու օր առաջ էլ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են խորհրդակցությունները Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, կողմերը բանակցությունների վերջին փուլում են։