Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ ՄԱԿ-ը կիրակի իրականացրել է իր 120 աշխատակիցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տարհանումն Աֆղանստանից Ղազախստան, ինչի մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ։
«Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ն Աֆղանստանում Քաբուլից Ալմաթի է դուրս բերել 120 մարդու, սա երկրորդ նման թռիչքն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Ուղեւորների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցները եւ մի քանի հասարակական կազմակերպությունների անդամներ, որոնք ՄԱԿ-ի գործընկերներն են Աֆղանստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դյուժարիկը ասել է, որ ՄԱԿ-ը կենտրոնացած է իրենց հազարավոր աշխատակիցների եւ գործընկերների անվտանգության ապահովման վրա եւ աշխատում է կարեւոր հումանիտար եւ այլ օգնություն հասցնել կարիքավոր միլիոնավոր աֆղանցիներին։
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի մոտ հարյուր աշխատակից Քաբուլից մեկնել է Ալմաթի` հեռավար ռեժիմով աշխատանքը շարունակելու համար: Մինչ արմատական «Թալիբան» շարժման վճռական հարձակումը, Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում կար մոտ 3000 տեղացի բնակիչ եւ ավելի քան 700 օտարերկրացի: