Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել անհապաղ դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին մարտական գործողությունների գոտուց, ինչպես փոխանցում է The Times Of Israel-ը, Բենիամին Նեթանյահուն նման կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։
Նա պահանջել է հանել UNIFIL-ի ուժերը վտանգավոր գոտուց:
«Դա պետք է արվի հենց հիմա, անհապաղ»,- ասել է Նեթանյահուն։
Նրա պնդմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահները, մնալով իրենց դիրքերում, դառնում են «Հեզբոլլահ»-ի պատանդը, որի դեմ ուղղված են իսրայելական զորքերի գործողությունները։
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ UNIFIL-ի խաղաղապահներին տարհանելուց հրաժարվելը վտանգում է և՛ նրանց, և՛ իսրայելական զինվորների կյանքը:
Ըստ Նեթանյահուի՝ եվրոպացի առաջնորդները պետք է քննադատեն «Հեզբոլլահ»-ին, այլ ոչ թե Իսրայելին՝ UNIFIL-ը որպես մարդկային վահան օգտագործելու համար։