Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը Աֆղանստանից տարհանում են ավելի քան 380 հոգու, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ:
Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ Չկալովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք օդանավ է մեկնել Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ըստ ՏԱՍՍ-ի՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ռուսական ռազմատրանսպորտային օդուժի ԻԼ-76 ինքնաթիռները իրենց հետ ավելի քան 36 տոննա մարդասիրական բեռ են տարել:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գործողությանը մասնակցող ռուսական բոլոր օդանավերում բավարար չափով խմելու ջրի, ծածկոցների և անհատական սննդաբաժինների պաշար կա: