կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 03:59
Արցախ

Բռնադատվածի կարգավիճակ` եւս 16 հոգու

Բռնադատվածի կարգավիճակ` եւս 16 հոգու

 

2010 թվականի ընթացքում ԼՂՀ արդարադատության նախարարությունում հրավիրվել եւ անց է կացվել բռնադատվածի կարգավիճակ ունեցողանձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի 5 նիստ, որի արդյունքում 16 քաղաքացու շնորհվել էբռնադատվածի կարգավիճակ եւ տրվել համապատասխան վկայական, այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:

Նա միաժամանակ ավելացրել է, որ հանրապետությունում ներկա դրությամբ բռնադատվածի կարգավիճակ ունեն 225, իսկ նրանց առաջին հերթիժառանգների կարգավիճակ` 21 քաղաքացիներ:

Տեղեկացնենք, որ բռնադատվածները ամսական ստանում են 9400 դրամի չափով նպաստ, իսկ վկայականներ ստանալու դեպքում` միանվագ նպաստ`12 000 դրամի չափով:

Քաղաքացիության մասին օրենքի նախագիծն օրակարգում է

Քաղաքացիության մասին օրենքի նախագիծը դեռեւս լրամշակման փուլում է, լրագրողի հարցին ի պատասխան այսօրվա ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, ով նախընտրել է ժամկետներ չասել` նախագծի պատրաստ լինելու հետ կապված:

Նախարարը խոստացավ մանրամասնորեն առաջին հերթին լրագրողներին ներկայացնել օրենքի նախագծի որոշ դրույթներ, որոնց շուրջ վերջիններս տարբեր հարցեր են հնչեցնում, բայց միայն նախագիծը պատրաստ լինելուց հետո: