|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է: Փաստաբան Լուսիանա Մինասյանը հայտնել է, որ 45–օրյա ընդմիջումից հետո Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է ընտանիքին ու կարճ զրույց ունեցել` հայտնելով, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։
«Նրան տարել են բժշկի մոտ, բայց բանտի պահակները նրան դեղորայք չեն տալիս։ Վիգենը չի ստանում նաև նորմալ սնունդ. Նրան միայն հաց և թեյ են տալիս»,- ասել է Փաստաբան Լուսիանա Մինասյանը:
Փաստաբանը կոչ է արել, որ այս հարցում անհապաղ միջամտեն միջազգային կառույցները, քանի որ Վիգենի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում։