կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-06 18:48
Հասարակություն

Իմ պնդումները, թե Բերձորը չի տրվելու Ադրբեջանին, և այնտեղ պետք է հայեր ապրեն, հաստատվում է. Ն. Հոխիկյան

Իմ պնդումները, թե Բերձորը չի տրվելու Ադրբեջանին, և այնտեղ պետք է հայեր ապրեն, հաստատվում է. Ն. Հոխիկյան

Լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Ադրբեջանն իր համար կառուցում է Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ․ ադրբեջանական զինվորական ավտոշարասյուները շուտով այլևս չեն անցնի Բերձորի միջով․
 
Ադրբեջանցիները իրենց հսկողության տակ անցած տարածքներ կմեկնեն Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար ներկայացուցիչ Իդայաթ Ռուստամովը։ Պաշտոնյայի խոսքով՝ Արցախի Քաշաթաղի բնակավայրեր իրենք այժմ մեկնում են Բերձոր քաղաքի միջով, որը վերահսկում են ռուս խաղաղապահները, ուստի Ադրբեջանը կառուցում է նոր՝ այլընտրանքային ճանապարհ, որը շրջանցելու է Բերձորը և կձգվի մոտ 80կմ։
 
Ի՞նչ հասկանալ Ադրբեջանի այս քայլից․
 
Ավելի պարզ, սա նշանակում է, որ ամիսներ շարունակ իմ պնդումները, թե Բերձորը չի տրվելու Ադրբեջանին, և այնտեղ պետք է հայեր ապրեն, հաստատվում է։ Ադրբեջանի զինվորական ավտոշարասյուները շուտով այլևս չեն անցնի Բերձորի միջով, հետևաբար բերձորցիները նոր մտավախություններ չպետք է ունենան»։