Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունան 6-րդ կետում նշվում է, որ երեք տարվա ընթացքում կողմերը պետք է քննարկեն նոր նախագիծը Լաչինի միջանցքի փոփոխության հարցով, Բերձոր քաղաքի մասին որևէ հիշատակում չկա այդ հայտարարությունում, սակայն հետագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսեց հայտարարել, որ Բերձոր քաղաքը պետք է հանձնվի Ադրբեջանին, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Եվ չգիտես ինչու հերթական բանավոր պայմանավորվածությունների համատեքստում մենք հանկարծ իմանում ենք, որ Բերձորը ևս պետք է տանք Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանը 2021-ի աշնանից սկսած սկսել է այլընտրանքային ճանապարհի շինարարություն, որը կապելու է Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը։ Այդ այլընտրանքային ճանապարհը հայկական կողմի հետ չի համաձայնեցվել»,– ասաց նա՝ հավելելով, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի իշխանությունները տեղյակ չեն այս նախագծի իրագործումից, իսկ ուղարկված հարցումներին կոնկրետ պատասխաններ չեն տալիս, գերատեսչությունները մեկը մյուսի վրա են գցում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ինքնագլուխ սկսել է ճանապարհի ֆինանսավորումը, իր տեղեկություններով՝ այն ֆինանսավորում է Մեծ Բրիտանիան, շինարարությունն անում են թուրքական ընկերությունները։
Նաիրի Հոխիկյանը նշել է, որ գործող ճանապարհը բավական ապահով է, ճանապարն անցնում է ձորի միջով, ձնաբուք հազվադեպ է լինում։ Մինչդեռ այլընտրանքային ճանապարհը անվտանգ չէ, այն ամբողջությամբ անցնում է սարերի վրայով և ձմռանը այս ճանապարը անընդհատ փակ է լինելու ձնաբքերի պատճառով։ Նրա խոսքով՝ նոր ճանապարհը չի կարող արդյունավետ կերպով ծառայել նաև պատերազմական իրավիճակում, քանի որ տրանսպորտային միջոցները թշնամու համար թիրախ կդառնան։
Մեդիափորձագետը, վկայակոչելով իր տեղեկությունները, նշեց, որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է լինելու մինչև այս տարվա օգոստոսի 1-ը, և ադրբեջանցիները արդեն պայմանավորվածություն ունեն, որ «օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Բերձորը արդեն պիտի հանձնվի Ադրբեջանին, բանավոր պայմանավորվածություն է»։
«Բացի ճանապարհից, Բերձորը տարածաշրջանային ռազմավարական լուրջ կարևորություն ունեցող բնակավայր է։ Ով տիրացավ Բերձորին, նա տարածաշրջանում ունի գերակա դիրք։ Հիմա Ադրբեջանը պատահական չի ձգտում Բերձորին տիրանալ, իսկ այսօր Բերձորը մերն է։ Եվ թողնել, Բերձորը հենց այնպես հանձնել Ադրբեջանին, նշանակում է կա՛մ քաղաքական միտք չունենալ, ուղեղ չունենալ, կա՛մ դավաճան լինել»,– ընդգծեց նա։